News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դրեքսելի համալսարանը մեղադրում է պրոֆեսոր Չիկաոդինակա Նվանկպաին գրանտների համար գումարը վատնելու մեջ։ Նա գիտության զարգացման համար նախատեսված գումարը ծախսել է ստրիպ-ակումբներում եւ iTunes գնելու վրա, հաղորդում է Americaru-ն։

Պրոֆեսորը մեղադրվում է հետազոտական գրանտների հիմնադրամից 185 հազար դոլար հափշտակելու մեջ։ «Մեր գրասենյակի տնտեսական հանցագործությունների բաժնի համակողմանի հետաքննությունից հետո պրոֆեսոր Նվանկպան կկանգնի դատարանի առաջ եւ պատասխան կտա իր կատարած հանցագործությունների համար»,- հայտարարել է երկրամասային դատախազ Լարի Կրասները։

Վատնումները հայտնաբերվել են համալսարանական աուդիտից հետո, խոշոր գումարը «մեծահասակների համար զվարճանքների» վրա վատնվել է 2010 – 2017 թվականներին։ Ընդ որում՝ 96 հազարը պրոֆեսորը ծախսել է սպորտային բարերում եւ ստրիպ – ակումբներում, մնացածը՝ համացանցում գնումների վրա։

Նվանկպան հաշվետվություններում մեծահասակների համար զվարճանքների վրա ծախսած գումարները ներկայացրել է որպես սննդի վրա ծախսված փողեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ