News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանն այսօր՝ հունվարի 20-ին,  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սպասարկման գրասենյակում քաղաքացիների հետ միասին անցել է մի շարք փաստաթղթերի ստացման փուլերով, ներկա եղել զույգերի կողմից ամուսնության գրանցման, ծննդյան վկակայանի կրկնօրինակի ստացման, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման համար ներկայացվող փաստաթղթերի հանձնման եւ ստացման գործընթացին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխնախարարը տեղում ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանի հետ քննարկել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետներն ու գանձվող վճարները կրճատելուն, ինչպես նաեւ վարչարարությունը պարզեցնելուն ուղղված մի շարք հարցեր եւ ընդգծել քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները մատչելի ու հասանելի դարձնելու նպատակադրումը:

Վահե Դանիելյանը շրջայցի ընթացքում Ամուսնության պալատում մասնակցել է նաեւ զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:

Տպել
Ամենաշատ