News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի բրիտանացի գրող Ջորջ Օրուելն իր ընկերուհի Բրենդա Սալքելդին գրել է, որ իրենք կարող են տարեկան երկու անգամ սեքսով զբաղվել՝ իր կնոջ համաձայնությամբ։ Այս մասին ասվում է Սալքելդի հետ նրա նամակագրության մեջ, որը հրապարակվել է «Թայմս» թերթում։

Օրուելը Բրենդայի հետ ծանոթացել է իր առաջին հաջողված «Չքավորը Փարիզում եւ Լոնդոնում» ստեղծագործության 1933թ․ հրատարակումից մի քանի տարի առաջ, եւ նա ազդել է գրողի ստեղծագործության վրա։

Օրուելը Սալքելդին գրել է, որ Էյլին Օ՛Շոնեսին (առաջին կինը), հասկացել է իր ցանկությունները եւ «ուզում է, որ ես կարողանամ քնել քեզ հետ մոտավորապես տարեկան երկու անգամ, միայն թե երջանիկ լինեմ»։

Ավելի վաղ գրած նամակում նա ասում է․ «Ես չգիտեմ, գիտակցել եք դուք արդյոք երբեւէ, թե ինչ մեծ նշանակություն ունեք ինձ համար։ Բացի այդ, դուք ասացիք, ինչ մտածում էիք՝ որ վերջապես սիրեկան կունենաք, եւ եթե այդպես է, ապա չեմ հասկանում՝ ինչու ոչ ես»։

Օրուելը շարունակել է նրան գրել մինչեւ 1949թ․ իր երկրորդ ամուսնությունը եւ մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Օրուելի որդին՝ Ռիչարդ Բլերը, ասել է, թե գնել է նամակները, որպեսզի փոխանցի դրանք Ջորջ Օրուելի արխիվին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում։

Նամակների մեկ այլ հավաքածու, որ գնել է Բլերը, վկայում է այն մասին, որ Օրուելը շարունակել է հիանալ իր նախկին սիրուհի Էլեոնորա Ժակով։

Բլերը The Times-ին ասել է, թե նամակներն ապացուցեցին, որ Ժակն ու Սալքելդը «նրա վրա շատ ավելի մեծ ազդեցություն են գործել, քան ենթադրվում էր»։ «Դրանք շատ անձնական նամակներ են»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ ժամանակ առ ժամանակ ֆիզիկական կապ է եղել։ Նրան դուր էին գալիս շատ ուժեղ կանայք։ Կանայք, որոնք իրենց կարծիքն ունեին։ Հենց դա էր նրան գրավում»։

Օրուելը, որը նաեւ գրել է «Անասնաֆերմա» եւ «1984» վեպերը, լայնորեն հայտնի է կառավարությունների եւ տոտալիտարիզմի հանդեպ իր քննադատությամբ։

Հունվարի 21-ին Ջորջ Օրուելի մահվան 70-ամյա տարելիցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ