News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ համար բացարձակ կարեւոր չէ, էդ մրցանակը նախագահը կտա, վարչապետը կտա, թե Կառավարությունը կտա, ինձ համար կարեւոր է, որ մրցանակը լինի արդար: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք բացարձակապես սխալ տեղից ենք սկսել քննարկումները, որովհետեւ էն մտահոգությունները, որ հնչեցին էստեղ, էդ ամենակարեւոր մտահոգություններից պիտի սկսեինք: Ինձ համար բացարձակ կարեւոր չէ, էդ մրցանակը նախագահը կտա, վարչապետը կտա, թե Կառավարությունը կտա, ինձ համար կարեւոր է, որ մրցանակը լինի արդար: Ես քանի որ տեղյակ եմ` նույն գրականության ոլորտի մրցանակները` պետական մրցանակ, նախագահի մրցանակ, ես մյուս ոլորտներից չեմ խոսի, վստահ եմ, որ մյուս ոլորտներում էլ, ինչպիսի մարդկամց են տվել, ինչպիիս ներկայացված գրականություն, որ կարդում ես, զարհուրում ես, որ ընդհանրապես նման մակուլատուրան կարար տպվեր ու մի հատ էլ հլը պետական մրցանակ ստանար: Ինչի համար, որովհետեւ սպասարկել են օրվա իշխանության շահը, որովհետեւ էդ հանձնաժողովները, որ ստեղծվել են գրական մրցանակները տալու համար, ես չգիտեմ եղել են էն բորբոսնած մտածողությամբ, չգիտեմ ովքեր: Հիմա էլի կսկսեն ասել` մեզ վիրավորեց, գրողներիս վիրավորեց, լավ եմ անում, այո, լավ եմ անում, որովհետեւ չէր կարելի էդքան իջեցնել էդ պետական մրցանակների սանդղակը: Չէր կարելի գրական խոտանին տալ պետության ամենաբարձր մրցանակը ու արժեզրկեր մեր վերաբերմունքը էդ մրցանակների հանդեպ»,- ասաց նա:

Նրա խոսքով` պետք է այս մտածելկակերպը փոխել, վերանայել հանձնաժողովների կազմը:

Տպել
Ամենաշատ