News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տվյալ օրենսդրական նախագծի ընդունումը հսկայական ֆինանսական ծախսեր կպահանջի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց արդարադատությա փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Այսպես, նրա խոսքերով, Հայաստանի ոստիկանությանը անհրաժեշտ կլինի ապահովել գաղտնալսման համար տեխնիկական սարքերով։ Գալյանը նաեւ հայտնեց, որ ներկայում աշխատանք է տարվում նոր Քրեադատավարական օրենսգրքի նախագծի վրա, որի ընդունումը նույնպես փոփոխություններ է նախատեսում քրեական արդարադատության համակարգում։

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում նույնպես լրացումներ կկատարվեն»,- պարզաբանեց փոխնախարարը։

Նշենք, որ խորհրդարանականների քննարկմանը դրված օրենսդրական նախագծով առաջարկվում է, մասնավորապես, ՀՀ ոստիկանությանը ընձեռել այս կամ այն գործով որպես կասկածյալ անցնող քաղաքացիների հեռախոսազրույցների ինքնուրույն գաղտնալսումներ կատարելու հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ