News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տվյալ օրենսդրական նախագծով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանն ընձեռել այս կամ այն գործով որպես կասկածյալ անցնող քաղաքացիների հեռախոսազրույցների ինքնուրույն գաղտնալսումներ կատարելու հնարավորություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 20-ին «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Այսպես, հաշվի առնելով ոստիկանության օերատիվ-հետախուզական իրավասությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ ոստիկանությունում գործում է օպերատիվ- տեխնիկական հատուկ ստորաբաժանում, որն ունի համապատասխան մասնագետներ եւ տեխնիկական բազա, տվյալ օրենսդրական նախագծով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլ տալ նշված տեխնիկական միջոցներով քաղաքացիների վերահսկումնու գաղտնալսումը։ Սրանով, ըստ պատգամավորի, կարելի կլինի խնայել ժամանակը, որը ծախսվում է Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու համար, որպեսզի պահանջվող միջոցները ապահովվեն եւ կազմակերպչական աշխատանքներ անցկացվեն։

Նշենք, որ այսօրվա դրությամբ ոստիկանությունը ստիպված է նման խնդրանքով դիմել ԱԱԾ-ին, որը առանց այդ էլ աշխատանքի ծանրաբեռնված գրաֆիկ ունի։ Նշված օրենսդրական նախագիծը, Խաչատրյանի հավաստիացմամբ, թույլ կտա որոշ առումով հանել ԱԱԾ-ի մի շարք պարտականությունները, որոնք չեն մտնում նրա իրավասությունների մեջ, ինչն էլ թույլ կտա նվազեցնել նրա ծանրաբեռնվածության մակարդակը՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ