News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջարկված օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները, որոնք գործունեություն են իրականացմնում զանգվածային լրատվական միջոցների ոլորտում, Միասնական պետական ռեգիստրից անվճար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձին պետական ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ առնչվող օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հունվարի 20-ին հայտարարեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Այսպիսով, Միասնական պետական ռեգիստրում պարունակվող տեղեկատվությանը հասանելիություն ստանալու ցանկություն ունեցող ցանկացած անձ առանց պետական տուրքի վճարման պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայց, որի ձեւը հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով։

Նշենք, որ բոլոր այդ տվյալները ներկայում եւս հասանելի են, սակայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ