News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ներկայացված օրենսդրական նախագիծն ուղղված է նրան, որ Զինված ուժերում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների զարգացում թույլ չտրվի։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հունվարի 20-ին հայտարարեց նախագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Առաջարկված օրենսդրական նախաձեռնության համաձայն, զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքում մեղավորը կպատժվի ազատազրկման ժամկետով։ Այսպես, եթե զինծառայողը իր զորամասի տարածքում կամ զինվորական ծառայության այլ վայրում կանխամտածված կամ գիտակցաբար մեկ այլ զինծառայողին սպառնա, բռնություն կիրառի, դաժան վերաբերմունք ցուցաբերի կամ նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը կարող է տուժողի կողմից ինքնասպանություն կատարելու պատճառ դառնալ, կպատժվի 3-8 տարվա ազատազրկմամբ։ Ընդ որում, եթե այս գործողություններն իրականացվեն մի խումբ անձանց, սպայի, հրամանատարի, մի ենթակայի հանդեպ մյուսի, պարբերաբար նույն անձի հանդեպ, ապա ազատազրկման ժամկետը 5-10 տարի կլինի։ Իսկ եթե նշված հանցագործությունները կատարվեն ռազմական դրության, պատերազմի կամ ռազմական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կերկարաձգվի մինչեւ 7-12 տարի։

Այս հարցը, խորհրդարանականի կարծիքով, լուրջ եւ անհապաղ լուծում է պահանջում։

Նշենք, որ Հելսինկյան քազաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոնիթորինգի տվյալներով՝ 2010-2019թթ․ հայկական բանակում ինքնասպանության 88 դեպք է գրանցվել։

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 2019թ․ հունվար-հունիս ամիսներին ծառայության ժամանակ զոհվել է ՀՀ եւ ԼՂ 11 քաղաքացի։ Ընդ որում, եւս 18 մահ առնչություն չի ունեցել զինվորական ծառայության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ