News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Հայկասար գյուղի բնակիչ 7–ամյա Դավիթ Գրիգորյանին բժիշկները մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում են տվել, եւ նա բուժման կուրսեր անցնելու կարիք ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթի մայրը՝ Նարինե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ բուժման կուրսերն անցնելուց հետո հնարավոր է, որ երեխան քայլի. «Վերականգնողական թերապիաների շնորհիվ բուժումը արդյունք կտա։ Պետպատվերի շրջանակում առաջին կուրսն անվճար է անցել, սակայն դրանից հետո ծառայության դիմաց պետք է վճարել, իսկ մենք այդքան գումար չունենք։ Մեկ կուրսն արժե 120 հազար դրամ եւ տեւում է մոտ մեկ ամիս, այդ ընթացքում երեխան հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ պետք  է կլինի»։

Նարինեի խոսքով՝ Դավիթը սեպտեմբերին առաջին դասարան է հաճախել, սակայն առողջական վիճակի պատճառով կիսատ է թողել ուսումը. «Աղմուկից իրեն վատ էր զգում, բայց կուրսերն անցնելուց հետո կրկին կկարողանա շարունակել»։

Նարինեի խոսքով՝ Դավիթը նաեւ աչքերի խնդիր ունի. «Բժիշկներն ասացին՝  կուրսերն անցնելուց հետո, հնարավոր է, որ դա էլ ուղղվի»։

Նարինեն հույս հայտնեց, որ կգտնվեն բարի կամքի տեր մարդիկ, որոնք կցանկանան օգնել Դավիթին եւ նա կկարողանա քայլել։

Նարինե Մարտիրոսյանի հետ կարող եք  կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 098303965։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ