News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գեւորգ Մկրտչյանի եւ անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով),  ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր եւ իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաեւ մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի եւ, նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատից։

Այնուհետեւ, Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի (այսուհետ, նաեւ՝ Քննիչ) կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ եւ կցվել քրեական գործին։

Բացի այդ, քննիչի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցություններն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցությունները քրեական գործով որեւէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում չեն դրվել եւ չեն կարող դրվել, իսկ դրանք գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում։

Տպել
Ամենաշատ