News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«2019 թ. հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինանսական ողջ բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հետևաբար, այդ մասով Հայաստանի Հանրապետության  համար որևէ պարտավորություն չի առաջացել»,- նշված է հարցման պատասխանում:

Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սահմանին բնական գազի թանկացումը փոխհատուցվել է 2019 թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման ու այլ ծախսերի կրճատման հաշվին: Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ գազասպառողների կողմից բնական գազի սպառման աճը:

Հարցին, թե 2019 թ. ընթացքում ընկերությունում քանի՞ աշխատակից է կրճատվել, «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են. «2019թ. Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացվեց 15 դոլարով՝ 1000 խմ համար դառնալով 165 դոլար, բայց բնակիչների համար այն չթանկացավ: Փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կային, որ սահմանին բարձրանալուց և բնակիչների համար գազի սակագինը անփոփոխ մնալուց հետո 2019 թ. ընթացքում կուտակվել է մոտ 30 մլն դոլարի պարտք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ