News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի կառավարությունը նոր Օլիյ Մաջլիսի (խորհրդարան) առջեւ իր իրավասությունները վայր է դրել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով խորհրդարանի ստորին պալատին։

Հստակեցվում է, որ սահմանադրության համաձայն, կառավարությունը շարունակում է աշխատանքը՝ մինչեւ երկրի նախագահի որոշմամբ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը։

Խորհրդարանը նոր վարչապետի թեկնածությունը կքննարկի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 21-ին։

Օլիյ Մաջլիսի ընտրությունները տեղի էին ունեցել 2019թ․ դեկտեմբերի 22-ին, իսկ կրկնակի ընտրությունները՝ 2020թ․ հունվարի 5-ին։

Ուզբեկստանի սահմանադրության համաձայն, վարչապետի թեկնածությունն առաջադրում է խորհրդարանի վերին պալատում ամենաշատ մանդատ ունեցող կուսակցությունը, այսինքն Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ընտրությունների արդյունքում ստացել է 53 տեղ եւ պահպանել է մեծամասնությունը նոր խորհրդարանում։

Ավել վաղ հայտնել էին, որ ԼԴՊ-ն վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Աբդուլլա Արիպովի թեկնածությունը։ Նա կառավարությունը 2016թ․ դեկտեմբերից է ղեկավարում։

Երկպալատ խորհրդարանն Ուզբեկստանում ձեւավորվել է 2005թ․։ Նախկին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ․։ Օրենսդիր պալատում հինգ տարի մշտապես 150 պատգամավոր է աշխատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել