News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում՝

- Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, դրույքաչափը՝ 12.50

ընդ որում՝ գլխավոր դատախազի մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետ, դրույքաչափը՝ 10.00

ըստ այդմ՝ հավանաբար նաեւ նոր վարչություն

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազ, դրույքաչափը՝ 9.00

այս թիվն ավել է այլ դատախազների աշխատավարձից՝ Երեւանում՝ 1.00, մարզերում՝ 2.00 դրույքաչափով

Հետաքրքիր է, իսկ ի՞նչն է ստիպել կառավարությանն այսչափ նոր պաշտոններ եւ հատկապես նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում․․․»։

Տպել