News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը մեկնում է Դավոս՝ մասնակցելու Տնտեսական միջազգային համաժողովին, Շվեյցարիայում մի շարք արտասահմանյան առաջնորդների հետ կհանդիպի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում կատարելով Սպիտակ տանը։

Թրամփը կհանդիպի Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի, Պակիստանի վարչապետ Իմրան Խանի, Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգայի եւ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեշիրվան Բարզանիի հետ։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենի հետ հանդիպելու Թրամփի մտադրության մասին։

Բացի այդ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը կուզեր հանդիպել Դավոսի համաժողովի հիմնադիր, գերմանացի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ