News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) մտահոգված է այն փաստով, որ աշխարհում լրագրողների դեմ իրագործվող հանցագործությունների գրեթե 90 տոկոսը անպատիժ է մնում: Այս մասին նշված է երկուշաբթի երեկոյան տարածված ՅՈՒՆԵՍԿՕ-ի լրագրողների սպանությունների հարցերով կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մոլորակում սպանված լրագրողների թիվը 2019 թվականին գրեթե կրկնակի նվազել է եւ վերջին 10 տարում ամենացածր մակարդակում է: Այն կազմում է մահվան 56 դեպք՝ 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,- նշված է հայտարարության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը 2010-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցել է լրագրողների 894 սպանություն, ինչը կազմում է տարեկան միջինը գրեթե 90 սպանություն:

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել է 22 լրագրող։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները եւ արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 եւ 10 սպանությամբ։

Փորձագետները միաժամանակ նշում են, որ լրագրողների 61 տոկոսը, այսինքն՝ մոտ երկու երրորդը 2019 թվականին զոհվել է այն երկրներում, որոնք զինված հակամարտությունների մեջ ներգրավված չեն, այն դեպքում, երբ 2014-ին այդ ցուցանիշը կազմել է մեկ երրորդ։ Հետեւաբար, ՅՈւՆԵՍԿՕ-ն եկել է այն եզրակացության, որ «լրագրողները ծայրահեղ վտանգների ենթարկվում են ոչ միայն զինված հակամարտությունները լուսաբանելիս, այլեւ զոհ են դառնում տեղի քաղաքական գործիչների արարքները, կոռուպցիան եւ իրավախախտումները հետաքննելիս, ընդ որում՝ հաճախ իրենց հայրենի քաղաքներում»։ «Ընդհանուր առմամբ, լրագրողների դեմ սպառնալիքներն ուղղված են այն բանին, որպեսզի ստիպեն լռել  քննադատաբար արտահայտվող հեղինակներին եւ սահմանափակեն բնակչությանը տեղեկատվության հասանելիությունը»,- փաստում է ՅՈւՆԵՍԿՕ-ն։

«Կազմակերպությունը շարունակում է խորապես անհանգստանալ այն թշնամանքով ու բռնությամբ, որոնց զոհերն են դառնում ավելի ու ավելի մեծ թվով լրագրողներ ողջ աշխարհում։ Նման իրավիճակը վնաս է հասցնում հասարակությունում դեմոկրատական բանակռիվներին»,- այս առնչությամբ ընդգծել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ