News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր երկրում սկսվել է նորից արյուն թափվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին երեք օրերը ծանր հոգեկան փորձություն էին։ Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր երկրում սկսվել է նորից արյուն թափվել։ Եվ գուցե դեռ չենք հասկանում, որ սկզբից դա ողբերգություն է, բայց եթե կանգ չառնենք, կդառնա առօրյա իրականություն, և ինքներս էլ չենք զգա, թե ինչպես սկսեցինք "սիրո և համերաշխությամբ", իսկ ավարտեցինք "ատելությամբ և արյունահեղությամբ", ու տանուլ տվեցինք մեր երկիրը։

Այսօր մենք դեռ կարող ենք կանգ առնել, մերժել մեզ խեղդող ատելությունը, գիտակցել, որ այն բումերանգի պես վերադառնալու է յուրաքնաչյուրիս ետևից, մտնելու է յուրաքանչյուրիս ընտանիք, դժբախտացնելու է յուրաքանչյուրիս։ Գիտակցել, որ այդ ատելությունը մեր մեջ վարպետորեն սերմանվել է, որպեսզի մենք թողած առաջնայինը, տարվենք մեր ներսում անվերջ հաշիվներ մաքրելով, արդարադատությունը փոխարինենք վրեժխնդրությամբ, պատասխանատվությունը՝ հաշվեհարդարով, և ի վերջո մսխենք մեր ողջ ուժն ու կորովը իրար դեմ անզիջում պայքարում։

Այսօր դեռ ուշ չի ապավինել մեր մարդկային գթասրտությանը և խելամտությանը, ձեռք մեկնել իրար, ընդունել մեր բազմաթիվ սխալները, ներողամտություն հայցել իրարից, ու փորձել ներել իրար։ Այսօր դեռ մենք կարող ենք յուրաքանչյուրս մեկ քայլ հետ կանգնել, և չզոհաբերել մեր ապագան հանուն անցյալի համար վրեժ լուծելու ամենակուլ ցանկության։ Կարող ենք ընդունել այդ անցյալի համար մեր պատասխանատվությունը, և միասին փորձել գտնել դեպի ապագան տանող անկորուստ ճանապարհը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ