News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սպանդանոցների թեմայով քննարկում ունենք, քննարկումից հետո կհասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Այս մասին Արարատի մարզում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Սպանդանոցների համար քննարկում ունենք, քննարկմանը հասկանանք, թե ինչ է, ժամը 6-ին իրար հետ հանդիպենք, հասկանանք ինչ կարող ենք անել»,-նշեց նա։

Գյուղացիների հետ հանդիպման էր եկել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Գյուղացիները բողոքեցին՝ անասունին տեղափոխելիս խնդիրներ են առաջանում, որին ի պատասխան մարզպետը գյուղացուն հարցրեց․  «Անասունին որ բարձում ես, տանում ես սարը, միսը չի՞ կապտում»։

Գյուղացին հակադարձեց, որ ժամանակի ընթացքում այդ կապտածը լավանում է։

Գյուղացիներից մեկն էլ ասաց՝ 500 կիլոգրամանոց անասունին ինչպես են հանելու «ԶԻԼ»-ը, որին ի պատասխան Գարիկ Սարգսյանն ասաց․ «Գյուղացի մարդ ես, չգիտես՝ ո՞նց են բարձրացնում, բարձրացնում են աստիճանի վրա, ԶԻԼ-ը հետ են տալիս, գալիս ա կուզովի մեջ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Նշենք, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում եւս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ