News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մենք այդ անասունից ստանում ենք 30-ից 50 հազար դրամ փող, էդ էլ տանենք իրենց տանք սպանդանոցին. դա որքանո՞վ է ճիշտ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։ Նշենք, որ Մխչյանի բնակիչները բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Երբ հորթը ծնվում է, 2 տարի չարչարվում ենք էդ հորթի վրա, հետո 10-ից 12-ամիս բտման ենք տալիս։ Երբ այդ ծախսերը հանում ենք, 50 հազարն էլ չի մնում։ Մենք պահանջներ չենք ներկայացնում, գյուղացին խելոք իր համար գլուխը մտցրել է թրիքի ու հողի մեջ յոլա է գնում։ Հարգելի Կառավարություն, նստել եք ձեր սենյակները, ձեր տաք աթոռին, ինքներդ ձեզ գրիչով 3 միլիոն պարգեւատրում, 2 միլիոն պարգեւատրում, իսկ մենք այդ միլիոնները չեն տեսնում, մեր 50 հազար դրամի վրա ենք ուրախանում»,- ասաց բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ սպանդանոցներում կասկածելի է, արդյոք ի՞ր անասունն է մորթվում, թե՞ ոչ.

«Ես Եվրոպայի սպանդանոցներից մեկում եմ աշխատել, անասունն եկել է, անասունի տերը տեսնում է, թե ոնց է իր անասունը մորթվում, արդյոք ի՞ր անասունն է կշռվում, թե՞ ոչ։ Ես 200 կիլոգրամանոց անասունը մտցնելու եմ, էն մյուս կողմից 100 կիլոգրամը հանելու է»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան  նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ամենաշատ