News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝  «Տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ:

Այս առնչությամբ, Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի  131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են  մեղադրյալի,  դատավարության այլ մասնակցի եւ նրանց փաստաբան Է.Թումասյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից եւ կցվել  քրեական գործի նյութերին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:

Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Ամենաշատ