News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանում 2 հարյուր գրամ ջուրը 200 դրամ է, 1 լիտրը մոտ՝ 5 հարյուր դրամ, իսկ կաթն ընդունում են 140 դրամ, որը մեր երկրի համար առաջին սնունդն է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։ Նշենք, որ Մխչյանի բնակիչները բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

«Եվրոպան իր երկրների ֆերմերներին սուբսիդավորում է եւ պահանջում։ Հիմա մեր ֆերմերները սկած են, բանկերին պարտք են։ Հայաստանում 2 հարյուր գրամ ջուրը 200 դրամ է, 1 լիտրը մոտ՝ 5 հարյուր դրամ, իսկ կաթն ընդունում են 140 դրամ, որը մեր երկրի համար առաջին սնունդն է։ Եթե կաթից թրիքի հոտ է գալիս, թող գան՝ ստուգեն։ Թող ֆերմերներին սուբսիդավորեն, նրանց ասեն՝ պիտի սառնարան ունենաք։ Գյուղացու կաթն էժան վերցնում եք, հիմա էլ՝ միսը»,- ասաց բնակիչներից մեկը։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ սպանդանոցի տերը հետագայում կկառուցի մսի՝ իր գործարանը, իսկ գյուղացին կմնա առանց աշխատանքի.

«Սպանդանոցի տերն իր արտադրությունը կդնի ու վերջ, գյուղացին մեռավ։ Մենք 27 կիլգորամանոց թեփը, որը թափելու բան է, 4 հազար դրամով առնում ենք ու կերակրում ենք մեր անասունին, վաղը այդ սպանդանոցի տերը կզանգի, Ռուսաստանից ֆուռերով էժան կբերի կկերակրի իր անասուններին։ Բա էս գյուղացին ի՞նչ անի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան  նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ