News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արմավիր-Երեւան մայրուղու մոտ Մրգաշատ գյուղի հատվածում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների հետ հանդիպման եկած Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն այսօր՝ հունվարի 21-ին, ուղիղ եթերում զանգահարեց մարզում գործող սպանդանոցի ներկայացուցչին։

Սպանդանոցի ներկայացուցիչը հաստատեց՝ գյուղացուց միսը տեղում կգնեն 2400 դրամով․

«2400 դրամ, 3 կիլոգրամ սկիդկա, զամչաստը ոնց որ միշը եղել, ոնց հայաթներում մորթել են, այդպես»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Նշենք, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում եւս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ