News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չոբան ես, գնա չոբանությունդ արա, ինչ գիտես՝ քանի անասուն է ուռում գյուղում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզում բնակիչներից մեկին ասաց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։

Նշենք, որ Մխչյանի բնակիչները բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կենդանին այս պահին դաշտում առվույտ է կերել եւ ուռել, հիմա ինքը չգիտի՝ ինչ անի.

«Ես չոբան տղա եմ, անասուն եմ պահում։ Հիմա անասունս դաշտում ուռել է, եթե ես էդ րոպեին մորթեմ անասունին, ապա 5 հարյուր հազարանոց անասունը կիջնի 4 հարյուր հազարի, եթե չմորթեմ կդառնա 10 հազար դրամանոց գազանանոցի կեր. ի՞նչ անեմ հիմա։ Դու ինձ տվել ես սպանդանոց, գոմում էլ ունեմ ուռած անասուն»։

Արթուր Այվազյանն ասաց, որ եթե կան խոշոր անասուններ, որոնց հնարավոր չէ բարձել ու տանել սպանդանոցներ, կա թույլտվություն, որ շարժական մեքենա բերվի մարզ. «Շարժական մեքենան կգա տեղում այդ խոշոր եւ դժվար տեղափոխելի կենդանուն կբարձի ու կտանի։ Գոմում անասունն ինչի համար պիտի ուռի, նենք պահի, որ չուռի։ Կենդանին ուռում է, որովհետեւ առվույտ է կերել։ Կանչի անասնաբուժիդ ու հարցերդ կարգավորի, եթե ինչ-որ բացեր կլինեն, ապա կկարգավորենք այդ հարցը։ Չոբան ես, գնա չոբանությունդ արա, ինչ գիտես՝ քանի անասուն է ուռում գյուղում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան  նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ