News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբանները չեն ներկայացել դատական նիստին՝ դա բացատրելով հնչեցված սպառնալիքների հանդեպ դատարանի ոչ պատշաճ վերաբերմունքով:

Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, դատարանի ստացած հայտարարության մեջ փաստաբանները նշում են, որ հունվարի 9-ին դատարանը հնչեցված սպառնալիքներին պատշաճ կերպով չի արձագանքել: Այդ պայմաններում պաշտպանության կողմը կարծում է, որ զրկվել է իր գործառույթները լիարժեք կատարելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ նույն պատճառով նախորդ նիստը բաց թողեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ինչի հետեւանքով նիստը չկայացավ:

Բացասական պատասխան ստացավ դատավորի այն հարցը, թե կարո՞ղ ենք արդյոք Արմեն Գեւորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը նիստին այլ փաստաբանների հրավիրել: «Հաշվի առնելով այն, որ նիստը չի կարող անցկացվել նման պայմաններում, նիստը հետաձգվում է»,- հայտնեց դատավորը: Միեւնույն ժամանակ, նա անհրաժեշտ համարեց տուժող Հարությունյանից հետաքրքրվել, թե ինչ նկատի ուներ՝ հայտարարելով, որ «եթե Մարտի 1-ի մասին հարգանքով չարտահայտվեք, ինքներդ կհայտնվեք…»: Հարությունյանը վստահեցրեց, որ մտադիր չէր որեւէ մեկին սպառնալ: Նա նշեց, որ «իրենք չեն վիրավորել եւ խնդրում են իրենց եւս չվիրավորել»: Դատավորը հարցը սպառված համարեց եւ հիշեցրեց, որ եթե փաստաբաններն այլ կերպ են մտածում, կարող են դիմել համապատասխան մարմիններին:

Ապա դատավորն անցավ նախորդ նիստին փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության իրավաչափության պարզաբանմանը՝ հաշվի առնելով պատժամիջոցներ կիրառելու մասին մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությունը: Լսելով փաստաբանին՝ դատավորը եզրակացրեց, որ փաստաբանը բացակայել է առանց իրավաչափ հիմքի, հրաժարվել է իր պարտավորությունների կատարումից, եւ պատժամիջոց կիրառեց նախազգուշացման տեսքով: Այդ մասին տեղեկացված է փաստաբանների պալատը:

Այսօր բացակայող փաստաբանների պահվածքը կքննարկվի հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա փետրվարի 4-ին ժամը 13:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ