News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի եւ չափի որոշման հիմքերից է: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:

Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետեւաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձեւով կավելանա նաեւ այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:

Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն իրական դրսեւորումների: Ակնհայտ է նաեւ, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երեւույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երեւույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Վերջինիս մասին արդեն 2 տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն նոր դրսեւորումներ է ստանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին: Հետեւանքներն էլ լինում են՝ պահպանվող ռիսկերը եւ պետական բյուջեից անօրինական ծախսերը, ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները:

Մեկ անգամ եւ ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար: Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն 1 տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ նոր կառավարության առաջարկով:

Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ՝ նման անբավարար տեմպի ու անհետեւողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլեւս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարեւոր գործընթացը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս գործընթացն ավարտին հասցնելու նպատակով նախատեսվում է օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման (հավաքագրման եւ տեսաներածման) աշխատանքների ժամկետը: Նախարարության տարածած այս հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, միայն բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը:

Իրականում այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով եւ այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավել ժամանակ:

Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարեւորելով դրանց խիստ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ