News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել` պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Ոնց որ բառացի նույն ելույթներն են` նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ»,– ասաց նա:

«Հարգելիներս, եթե ձեր նախագծին դեմ ենք, դա չի նշանակում պետական շահին դեմ ենք: Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք: Բա հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Տարրական երկխոսելու տարրական մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո: Այս ամբիոնը, այս շենքը գաղափարների բախման համար է, ոչ թե, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ, ուրեմն պետական շահին դեմ էՊետական շահն էլ եք դուք որոշում միանձնյա՞»,- ասաց նա։

Պատգամավորը, դիմելով իշխանություններին, ընդգծեց. «Մեր բոլոր ելույթները, քայլերը ուղղված են պետական շահին: Մենք այսօր էլ չենք ուզում, որ ժողովրդավարությունը հերթական հետքայլը անի, որովհետեւ դուք ձեր ամբարտավան ելույթներով ու կեցվածքով փորձելու եք ընդդիմությանը լռեցնել: Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր հետո խոսեք պետական շահից»,-ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Տպել
Ամենաշատ