News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր պահանջը ոչ վարչապետի դեմ է, ոչ իշխանությունների դեմ է, մենք ուզում ենք իմանալ՝ ինչպես են աշխատելու սպանդանոցները։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին ասացին Երեւան-Սեւան ճանապարհին «Արծվի թեւերի» մոտ բողոքի ակցիա իրականացնող անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները։

«Ոչ մեկ չի պատասխանում, ՍԱՏՄ ղեկավարը ամպագոռգոռ խոսում է, ասում է՝ ձի ծախող, էշ ծախող, չի կարելի։ Մարդիկ զայրացած են իր բառերից։ Մենք ընդամենը հարց ենք տվել, թե ինչպես ենք 350 կգ ցուլը տեղափոխելու։ Հարցեր են, որ լուծված չեն։ Չգիտեմ՝ ոնց է լինելու»,-նշեց գյուղացիներից մեկը։

Հարցին՝ ինչ լուծում են ակնկալում, հավաքվածներից մեկը պատասխանեց․  «Լուծումը, որ էսպես մնա, ամեն մարզում լինի բժիշկ, գա ստուգի, անասունի ստուգումները անեն, վերահսկողություն թող լինի, համաձայն ենք, մենք էլ երեխաներ ունենք, մենք էլ ենք ուզում մաքուր սնունդ լինի»։

Գյուղացիների հետ հանդիպեց Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը։

Նա գյուղացիներին ասաց որ պահանջը, որ սպանդանոց չպետք է լինի, հարցի լուծում չէ։

Գյուղացիներից մեկը հակադարձեց, որ սպանդանոցներից մեկից միս է գնել եւ շատ դժգոհ է․ «Ես սպանդանոցից միս եմ ուզել, բերել են, շան դեմը գցես, չի ուտի այդ միսը։ Վրան լիքը կեղտ եւ ցեխ կա, բերել է, ինչ պետք է անեմ»։

Մարզպետի խորհրդականն առաջարկեց՝ օրենքը կարելի է հղկել։

Մարզպետի խորհրդականի հետ գյուղացիները պայմանվորվեցին սպասել կառավարության քննարկմանը, եթե գյուղացիներին չգոհացնի, մարզպետարանում քննարկում կկազմակերպվի եւ կլսեն բնակիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ