News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի հայտարարությունը հոգեկան հիվանդ մարդու խոսք է, որին չպետք է լուրջ մոտենալ: Այս մասին NEWS.am-ին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Ընդ որում՝ պատգամավորը լրատվամիջոցներին խորհուրդ տվեց բոլոր հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժին: Հստակեցնող հարցին՝ կարո՞ղ է արդյոք հաստատել կամ հերքել Սամսոնյանի հայտարարությունները, Մկրտչյանը պատասխանեց, որ այդ առիթով մեկնաբանություններ տալ չի ցանկանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը «Facebook»-յան իր էջում ուղիղ եթերում հայտարարել էր, որ Մկրտչյանը 2018 թվականի ամռանը, լինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը եւ գտնվելով Հանրային հեռուստատեսության տարածքում, այդ օրերին «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով ԱԱԾ հոլովակն անձամբ է մոնտաժել: Նշենք, որ այդ ժամանակ գերատեսչության աշխատակիցները Գրիգորյանի տանը հայտնաբերել էին զինվորական օրապարեն, շոգեխաշած մսի բանկաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ