News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Աշխարհում ամենահին քրիստոնյա պետության՝ Հայաստանի եւ երիտասարդ մուսուլմանական երկրի՝ «ուժեղ արժեքներ» ունեցող ԱՄԷ-ի միջեւ համագործակցության ընդլայնումը կօգնի տարածել ամբողջ աշխարհում հանդուրժողականության գաղափարը: Այս մասին Emirates News Agency գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահն այցով գտնվում է ԱՄԷ-ում, որտեղ մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ին (Abu Dhabi Sustainability Week, ADSW):

Նա նշել է ժամանակակից աշխարհում հանդուրժողականության կարեւորությունը եւ հավելել, որ «այնպիսի երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու ԱՄԷ-ն, կարող են ցույց տալ, որ միմյանցից տարբերվելը ոչինչ չի նշանակում, եւ որ մենք կարող ենք ապրել համերաշխության եւ բարեկամության մթնոլորտում»:

Նախագահը նշել է, որ առաջատար տեխնոլոգիաները կարեւոր դեր կունենան շրջակա միջավայրի հասցրած վնասի նվազեցման գործում: «Մենք կարող ենք այդ տեխնոլոգիաներն օգտագործել նորմալ եւ բնական պայմանների վերստեղծման համար, որոնք ունեցել են մեր նախնիները մոտ 200 տարի առաջ»,- հավելել է ՀՀ նախագահը:

Խոսելով իր երազանքի նախագիծ «ԱՏՕՄ»-ի (Advanced Tomorrow) մասին՝ ուղղված Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը, նա նշել է, որ նախագիծը կազմված է լինելու զվարճանքների այգուց՝ արհեստական ինտելեկտի վրա շեշտադրմամբ, ինչպես նաեւ ապագայի թանգարանից, որը «ցույց է տալու, թե աշխարհն առաջիկա 50 տարում ինչ տեսք կունենա»:

Ծրագրվում է ստեղծել նաեւ գիտության եւ տեխնիկայի քաղաք, որտեղ կբազավորվեն առաջատար միջազգային ընկերություններ, հետազոտական կենտրոններ եւ համալսարաններ, որոնք կներդնեն սեփական ինովացիաները: Նրա խոսքով՝ կրթական հարթակը երիտասարդությանը կուղղորդի եւ կօգնի ճանապարհ ընտրել, որով նրանք կզարգանան:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հայ համայքին եւ հայկական եկեղեցիներին աջակցելու համար: Նա հավելել է, որ ԱՄԷ-ից իր ընկերներին հրավիրել է այցելել Հայաստան:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ