News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանը կողջուներ Ծոցի երկրների համագործակցության խորհրդի պետությունների եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Այս մասին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Emirates WAM գործակալության հետ էքսկյուզիվ հարցազրույցում:

«Դա կախված է այդ երկրների ղեկավարություններից: Հենց նրանք շահագրգռվածություն դրսեւորեն, հնարավոր կլինի առաջ ընթանալ: Նրանք կարող են անմիջապես Միությանը դիմել կամ ցանկացած գործընկերոջ, ինչպիսին է Հայաստանը»,- հայտարարել է նա:

Սարգսյանը հիշեցրել է, որ ԵՏՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր է ստորագրել Սինգապուրի հետ, իսկ ստորագրումն ունի ոչ միան ֆինանսական կամ լոգիստիկ արդյունք, այլեւ քաղաքական:

«Դուք կարող եք Հայաստանում ձեր ընկերությունը բացել եւ առանց խնդրի բիզնես վարել Ռուսաստանում: Սա վիթխարի շուկա է: Ավելին՝ դուք գործ ունեք երկրների հետ, որոնք ԵՄ-ի հետ խոր արմատներ ունեն: Այնպես որ, սա առավելություն է»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը նաեւ ստորագրել է ԵՄ-ի հետ համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ երկիրը ԵՄ-ի ու Եվրասիայի միջեւ կամուրջ է:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ծոցի երկրների հետ հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով, հատկապես գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում: «Այնքան շատ հարցեր կան, որոնք կարող ենք քննարկել եւ միասին աշխատել ի բարօրություն բոլոր կողմերի, ներառյալ տուրիզմը, էներգետիկայի եւ կլիմայի ոլորտներում որոշումները»,- ամփոփել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ