News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արթուր Վանեցյանը, կարծում եմ՝ քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե նրան իրենց մրցակից համարո՞ւմ են, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ցավոք սրտի, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որեւէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում, որովհետեւ դրանք հիմնականում տարբեր ձեւով կաղապարված եւ կապված են նախկին իշխանությունների հետ: Դա շատ լուրջ ու խոցելի գործոն է»:

Նա խորհուրդ տվեց սպասել, որ Արթուր Վանեցյանն ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, որ ինքը կուսակցություն է ստեղծում եւ որ ինքն ընդդիմություն է, որից հետո հնարավոր կլինի գնահատական տալ. «Կարող է ինքը մտնում է քաղաքական դաշտ ու հայտարարում է, որ սատարում է «Իմ քայլը» խմբակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:

Հարցին, թե երբ է վերջին անգամ շփվել Վանեցյանի հետ, նա պատասխանեց. «ՀՖՖ նախագահի պաշտոնից իր հրաժարականի օրերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ