News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանական մեծամասնությունը վաղը տապալի Երեւանի քաղաքապետարանին նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը, ապա դա ծանր հարված կլինի խորհրդարանական ժողովրդավարությանը: Այս մասին հունվարի 21-ին ԱԺ նիստում Խորհրդարանական նոր հատուկ հանձնաժողովի գործունեության եւ լիազորությունների հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում՝ նա հույս հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրազեկված է այն մասին, թե վաղը ինչ է ծրագրում անել իշխող դաշինքը: «Ես կցանկանայի դիմել ԱԺ նախագահին եւ իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Եթե խորհրդարանական մեծամասնությունը վաղը տապալի Երեւանի քաղաքապետարանին նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քվեարկությունը, ապա դա ծանր հարված կլինի խորհրդարանական ժողովրդավարությանը, քանի որ դուք, լինելով քաղաքական մեծամասնություն, լինելու եք մեծամասնություն նաեւ բուն հանձնաժողովում, եւ հենց դուք կտեսնեք՝ կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Բայց դուք ուզում եք կոռուպցիան պաշտպանել, քանի որ չեք ուզում, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի: Եթե վաղը մեր նախաձեռնությունը տապալվի, ապա դուք դրա համար կրելու եք քաղաքական պատասխանատվություն, եւ ձեզ համար առաջանալու են լուրջ քաղաքական խնդիրներ: Մի արեք դա»,- հայտարարեց Մարուքյանը՝ դիմնելով Մակունցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ