News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսության «տպավորիչ» շրջադարձի մասին եւ կոչ արել ներդրումներ կատարել Ամերիկայում, հաղորդում է AP-ը:

Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ Թրամփը նշել է, որ 2 տարի առաջ ինքը խոսել է «ամերիկյան մեծ վերադարձի» մասին: «Այսօր ես հպարտորեն հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը վերապրում է տնտեսական բում, որի նմանը աշխարհը դեռ չի տեսել»,- ասել է Թրամփը՝ պատմելով Չինաստանի հետ կնքված վերջին առեւտրային համաձայնագրի եւ Մեքսիկայի ու Կանադայի հետ սպասվող առեւտրային համաձայնագրի մասին: 

Նա նաեւ խոսել է գործազրկության ռեկորդային ցածր մակարդակի, ֆոնդային շուկայի աճի եւ միլիոնավոր մարդկանց մասին, որոնք բացավել են սոցիալական ապահովության ցուցակներից:

Այս տարի ֆորումի գլխավոր թեման կլիմայի հարցն է, եւ «Կլիմայի մասին ակտ» արտահայտությունը գրված է եղել ձյան վրա Դավոսում Թրամփի ուղղաթիռի վայրէջք կատարելու գոտում:

Անցած տարվա վերջին Թրամփի վարչակազմը սկսել է ԱՄՆ-ի դուրսբերումը կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից: Թրամփն այդ համաձայնագիրն ԱՄՆ տնտեսության համար անարդար տնտեսական բեռ է անվանել:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միանում է ամբողջ աշխարհում 1 տրիլիոն ծառ տնկելու հարցով տնտեսական ֆորումի նախաձեռնությանը: Այդ ջանքերն ուղղված են անտառների վերականգնման եւ ծառերի տնկման խթանմանը, որոնք կարող են օգնել կլանել ավելորդ ածխաթթու գազը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը երկրում ամենամաքուր ջուր եւ օդ ունեցող երկրների շարքին է դասվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ