News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը խախտել է թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, խորհրդարանական հատուկ հանձնաժողովի (որը ստեղծվում է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին նվիրված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար) գործունեության եւ լիազորությունների հարցի քննարկման ընթացքում, հունվարի 21-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անի Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ Երեւանի ավագանին այսօրվա դրությամբ անհրաժեշտ պոտենցիալ ու կամք չունի, որպեսզի կատարի վերահսկողական գործառույթներ։ «Ավագանին չունի բավականաչափ իրավասություն կոռուպցիայի հետ կապված հարցերի քննարկման համար։ Ներողություն, բայց ես բարձր կարծիքի չեմ Երեւանի ավագանու մասին եւ այդ հարցը վստահել նրա կամքին կամ ցանկությանը չեմ պատրաստվում»,- ասել է Սամսոնյանը։  

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Alex&Holding» ընկերությունը, որը կապում են օլիգարխ եւ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, Երեւանի քաղաքապետարանին է նվիրել 20 «ԿամԱԶ» մեքենա՝ տարբեր նպատակների համար։ Ընդ որում՝ քաղաքապետարանը եւ քաղաքապետ Մարությանը բարձրացված սկանդալից հետո փորձել են հերքել այն փաստը, որ նվերը ստացվել է Ալեքսանյանից՝ նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Հայկ Իսրայելյանը Սամվել Ալեքսանյանին մերձավոր մարդ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ