News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ լիցքաթափման գծով դեսպան Ռոբերտ Վուդը Իրանի հայտարարությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորության մասին անվանել է «շատ ու շատ բացասական ազդանշան», տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք կարծում ենք, որ Իրանը պետք է դադարեցնի իր կործանարար պահվածքը, նստի բանակցությունների սեղանի շուրջ Միացյալ Նահանգների հետ եւ պայմանավորվի համաձայնագրի մասին, որը վերաբերում է ոչ միայն միջուկային խնդրին, այլեւ այլ խնդիրների, որոնք մեզ անհանգստացնում են, ինչպիսին են բալիստիկ հրթիռների տարածումն ու զարգացումը եւ չարորակ գործունեությունը ողջ աշխարհում»,- նշել է նա։

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ եթե եվրոպացիները Իրանի միջուկային ծրագրի մասին հարցն ուղարկեն ՄԱԿ ԱԽ, ապա Իրանը կարող է դուրս գալՄԶՉՊ-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը հաստատել է, որ հավատարիմ է միջուկային գործարքին
«Այն, որ միջազգային դատարանը ԱՄՆ-ի դեմ որոշում է ընդունում եւ ասում նրանց, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը նախկինի պես ողջ է...
Իրանն ԱԷՄԳ-ին կոչ է արել չղեկավարվել քաղաքական նկատառումներով
Նա ԱԷՄԳ-ի հետ Իրանի հարաբերությունները գնահատել է «լավ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխըմբռնման վրա»...
Իրանում հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է փրկի միջուկային գործարքը` չնայած ԱՄՆ-ի ճնշմանը
«Ժամանակն է եկել, որպեսզի Եվրոպան ստանձնի ԳՀՀԾ-ի հիմնական խաղացողի իր դերը...
Իրանը մտադիր չէ դուրս գալ ԳՀՀԾ-ից. ՌԴ-ում Իրանի դեսպան
Մենք մեզ այդ համաձայնագրի կողմ ենք համարում եւ կարծում ենք, որ այդ համաձայնագրով պարտավորություններ ունենք…
ԱԷՄԳ-ն Իրանի կողմից միջուկային գործարքի նոր խախտումներ չի գրանցել
Իհարկե, նրանք հարստացումը շարունակում են…
ԵՄ-ն չի գործարկել ԳՀՀԾ-ով վեճերի կարգավորման մեխանիզմը. Իրանի ԱԳՆ
Որը կարող է վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները…
Ֆոտոռեպորտաժներ