News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ցավում եմ, որ ստիպված եմ լինելու 4 տարի աշխատել պատգամավորների հետ, որոնք հոգեբանական լուրջ բարդույթներով են տառապում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Տիկին Զոհրաբյան, այստեղից ասում էիք, որ դուք ցավում եք եւ, որ դեռ ստիպված եք այս մթնոլորտում 4 տարի աշխատել։ Երկրորդում եմ, տիկին Զոհրաբյան, ես ցավում եմ նույնպես, որ ստիպված եմ լինելու 4 տարի աշխատել պատգամավորների հետ, որոնք հոգեբանական լուրջ բարդույթներով են տառապում, պատգամավորների հետ, որոնք կարող են թույլ տալ իրենց ԱԺ դահլիճում հայհոյել, շատ եմ ցավում։ Ժողովրդից մեջ մի խոսք կա՝ Աստծուց առաջ չընկնենք, ոչ ոք չգիտի, թե ճակատագիրը ինչ դաժան կատակներ կարող է անել եւ ով ու որքան ժամանակ կմնա այս դահլիճում»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Նա անդրադառնալով ԼՀԿ-ին՝ ասաց. «Ես ձեզ չեմ ասի մարդու արտաքինը ծաղրի ենթարկելու համար քաղաքական կատեգորիա չէ։ Չեմ ասի ձեզ՝ կոռեկտ եղեք կին պատգամավորի տարիքը ծաղրելը քաղաքական կատեգորիա չէ, որքան էլ այդ կինը գրեթե ձեր տարիքակիցը լինի։ Պետք չէ այդպես վառ ցույց տալ այդ անհանդուրժողականությունը։ Ես դա չեմ ասի, որովհետեւ ձեր խմբակցության խնդիրն է, դրանով բացվում է ձեր խմբակցության դիմանկարը՝ ձեր ընտրողների առաջ։ 4 տարի հետո պատասխան եք տալու ձեր ընտրողների առաջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ