News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ի տարբերություն շատ զայրացած իմ գործընկերների, ես խոսելու եմ հանգիստ, փորձեմ խոսել բարի։ Այո, այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի, ունի զրո քաղաքական բովանդակություն և որևէ մեկն ինձ հակառակում չի կարող համոզել, և դա իմ անձնական կարծիքն է, և որևէ մեկն իրավունք չունի բռնանալ իմ կարծիքի վրա»,-նշեց նա։

Զոհրաբյանը շեշտեց՝ ֆերմերները ակնկալում էին, որ խորհրդարանը պետք է քննարկի իրենց խնդիրը․ «Համաձայն եմ տիկին Կոստանյան, ես ամբողջ օրը ներողություն եմ խնդրում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր ակնկալում էին, որ խորհրդարանն այսօր, վաղը կամ երեկ պիտի զբաղվեր այն խնդիրներով, որոնց համար դուք մեզ լիազորել եք, տվել եք մանդատ լինել խորհրդարանում։ Նենգափոխվեց դիսկուրսի բովանդակությունը։ Մեր գործընկերները իրենք ինքնահրկիզվեցին, իրենց համար ստեղծեցին մի քաղաքական կեղծ օրակարգ,  այս օրակարգը այս բարձր ամբիոնից հասցվեց քաղաքակրթությունների բախման բանավեճի։ Ի՞նչ է նայում այսօր հանրությունը։ Նայում ենք՝ Արմավիրում, Արարատում փակվել են ճանապարհներ, այո ֆերմերներն ունեն օրակարգային խնդիր, մարդիկ ակնկալում էին, որ խորհրդարանը պետք է քննարկի իրենց խնդիրը»։

Պատգամավորը նաև նշեց՝ որոշել էր խոսել հնարության մեջ կուտակված բաղցասական էներգիայի մասին․ «Գիտեք ես այսօր որոշել էի խոսել հնարության մեջ կուտակված բաղցասական էներգիայի մասին, այն ինչ կատարվում է այս խորհրդարանում, ինձ այլևս մոռացնել տվեց։

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանին Զոհրաբյանը հորդորեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փոխարեն չորոշել ինչ խոսել․

«Տիկին Դավոյան, մի որոշեք պարոն Ծառուկյանի փոխարեն, թե այս կամ այն հարցին ինչպես պետք է պատասխանի Գագիկ Ծառուկյանը։ Խոսում եք քաղաքակիրթ լեքսիկոնից, և այս ամբիոնից ասում եք

Կատոկեցինք ընդդիմությանը, մեր կատոկի տակ ընկան, եթե սա ձեր քաղաքական բառապաշարն է, եթե սա ձեր քաղաքական բնամթերք է, շնորհավորում եմ, այդ բնամթերքին դուք լիարժեք տիրապետում եք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ