News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության կողմից ներկայացված երկու նախագծերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ընդունվել են սվիններով և այստեղ այդ քննարկումները վերածվել են քաղաքակրթական և արժեհամակարգային բախման։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Աժ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։

«Կառավարությունը ներկայացրել է երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է բալային համակարգին, մյուսը քրեական ենթամշակույթի։ Այս նախագծերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ընդունվել են սվիններով և այստեղ այդ քննարկումները վերածվել են քաղաքակրթական և արժեհամակարգային բախման։ Այսօր հերթական անգամ այս բախման գլխավոր դերակատար դարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որին միացան ԲՀԿ խմբակցության  մյուս «ինտելեկտուալ» պատգամավորները և ի ցույց դրեցին քրեական մշակույթին հարիր իրենց գիտելիքները ողջ խտությամբ, դահլիճում նույնիսկ հնչեցին հայհոյանքներ։ Ցավում եմ, որ այդ ընթացքում պարոն Մարուքյանը և պարոն Գորգիսյանը անթաքույց հրճվում էին։ Այս ամենից հետո Գևորգ Պետրոսյանը հաղթական կեցվածքով լրագրողներին հարցազրույց տվեց և ասաց, որ ինքը վատ բան չի արել, ոչ մեկ թող իր վրա չվերցներ իր ասածները։ Այսինքն կարող ենք հետևություն անել, որ վաղն էլ ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է գալ Աժ և ասել՝ ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, Արթուր Դալլաքյանինն էլ հետը, իսկ երբ տիկին Զոհրաբյանն ասում է՝ այս դահլիճում կա անհանդուրժողականության մթնոլորտ, և ինքը չի ուզում այս մթնոլորտում աշխատել, այդ մթնոլորտը չի ձևավորվում միայն այս դահլիճում»,-նշեց նա։

Դավոյանը հիշեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ամանորյա ուղերձը․

«Երբ տիկին Զոհրաբյանը իր ամանորյա ուղերձն էր հղում հանրությանը, ասաց, որ կցանկանա, որ «Իմ քայլի» պատգամավորները իրենց զգան Գյումրի–Երեւան մայրուղուն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Գյումրի-Երեւան մայրուղու վրա մնացել է ԲՀԿ-ն և հատկապես Հյուսիս-հարավ հատվածում։ Իսկ մնացած պատգամավորները, ինչպես ցույց տվեցին այս դահլիճում տեղի ունեցած իրադարձությունները, մնացել են իրենց քուչի բեսեդկայում, իրենց դպրոցի պատի տակ, որոնք օգտագործվել են կռիվների և այսօրվա ռազբորկաների համար»։

Տպել
Ամենաշատ