News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, տեղեկացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ դատաիրավական եւ ոստիկանության ոլորտի բարեփոխումների զարգացումներին:

Վասիլիս Մարագոսը կարեւորել է Կառավարության՝ հատկապես արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը եւ Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ