News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ես էլ մի լալահառաչ տեքստ կբերեի ու արցունքն աչքերիս կընթերցեի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում խոսեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հեգնելով «Իմ քայլին»։

«Իմ տեսակով ես անուղղելի լավատես եմ եւ դա է պատճառը, որ այսօր՝ վաղ առավոտից հույս ունեի, որ տեղի ունեցած միջադեպից հետո եղած քննարկումներով թեման իրեն սպառել է։ Ցավոք, հույսերս չարդարացան, եթե իմանայի, որ այսօրվա հայտարարությունների ժամի առյուծի բաժինը ձոնված է լինելու ԲՀԿ-ին, ես էլ պատրաստակամորեն մի լալահառաչ տեքստ կնախապատրաստեի, տպագիր կբերեի, եւ այստեղից արցունքն աչքերիս կընթերցեի։ Մենք մեր գործը թողած վաղ առավոտից մեր կարեւորագույն հարցերը քննարկելու փոխարեն թիթեռ ենք նկարում»։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրազանգված է կորցնում, Տոնոյանն ասաց.

«Ես Ձեզ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ու հորդորում եմ չմտահոգվել, չնյարդայնանալ, որովհետեւ, ինչպես գիտեք, այդ բջիջները չեն վերականգնվում։ Այն որ ԲՀԿ-ի վարկանիշը, խորհրդարանական ընտրություններից հետո շեշտակի աճ է գրանցել, դա վկայում են շատ հեղինակավոր սոցիալական հարցումներ, ինչը չենք կարող ասել «Իմ քայլի» դեպքում»։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ելույթին, թե ԲՀԿ-ի հետ կապված միջադեպի պատճառով «բոլոլա», «բազառ» է ստեղծվել, եւ ժամանակ է ծախսվում դրա վրա, Տոնոյանն ասաց. «Այդ միջադեպը տեւեց մի քանի րոպե, բայց կարծում եմ, շատ լուրջ մաթեմատիկական ունակություններ պետք չէ հաշվելու համար, թե դրան հաջորդած քննարկումները քանի ժամ են արդեն շարունակվում եւ այդ քանի ժամվա ընթացքում ինչ բովանդակային աշխատանք կարող էինք տանել»։

Տպել