News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ամեն օր պետք է կերակրել 6000-8000 մարդու, ներառյալ համաշխարհային առաջնորդներին, անվտանգության եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներին։

Ինչպես պարզվում է, քաղաքական եւ գործարար վերնախավը բոլորովին էլ թանկարժեք ռեստորաններում չի սնվում։

«Բոլորը կարծում են, թե մենք մատուցում ենք խավիար, սակայն մենք ոչ մի անգամ ոչ մի գրամ խավիար չենք մատուցել»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է սննդի եւ ըմպելիքների հարցով մենեջեր Քրիստոֆ Գիրոն։

«Մենք մատուցում ենք հասարակ ուտեստներ։ Մարդիկ այստեղ գաղափարներ են փոխանակում, նրանք այստեղ նրա համար չեն, որ ընթրեն Միշլենի աստղով շեֆ-խոհարարի մոտ։ Նրանք այստեղ են, որ աշխատեն»,- նշել է Գիրոն։

Օրինակ, այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպիսին են BP-ը, Goldman Sachs-ը եւ Facebook-ը, կերակրել ենք դդմի ապուրով, բրոկոլիով եւ ընկույզով մուսով, ապխտած հալումիով եւ շոկոլադի տորթով։

Գիրոյի խոսքերով՝ հաճախ կարելի է տեսնել համաշխարհային առաջնորդների, որոնք ուտում են «նորմալ բուտերբրոդ»։

«Բարձրագույն առաջնորդների հետ Դավոսում շատ հեշտ է, քանի որ նրանց շուրջը խնդիրը բարդացնող այնքան էլ շատ մարդ չկա,- ասել է նա,- Օրինակ, դուք կարող եք տեսնել պետության ղեկավարի, որը բարում ուտում է նորմալ բուտերբրոդ կամ սովորական աղցան։ Սա Դավոսն է»,- ասել է Գիրոն։

ՀՏՀ-ն նախաձեռնում է քայլեր, որպեսզի իր խոհանոցն էկոլոգիապես ավելի մաքուր դարձնի։ Դա նշանակում է, որ սնունդը, որը մատուցվում է ամեն օր, հիմնականում Շվեյցարիայից է։ Պանրի 97 տոկոսը մատակարարվում է հենց Դավոսից։ ՀՏՀ-ն նաեւ վերջերս վերսկսել է սաղմոնի գնումն այն բանից հետո, երբ գտել է շվեյցարական մատակարարի։

«Շվեյցարիան լեռներում ոչ մեծ երկիր է, այդ պատճառով պետք է որոշել այն մթերքները, որոնք դուք կարող եք գտնել բավարար քանակով, որպեսզի կերակրեք բոլոր այս մարդկանց»,- ասել է Գիրոն՝ բացատրելով, որ ինքը մեծ ջանքեր է գործադրել՝ փորձելով անցյալ տարի գտնել բավարար քանակի խնձոր, քանի որ տեղական արտադրանքը բավարար չէր։

ՀՏՀ-ն նաեւ ձգտում է կրճատել սննդային թափոնների քանակը արհեստական բանականության միջոցով։ ԱԲ տեխնոլոգիան ամրացված է գլխավոր շենքում մի քանի աղբարկղերի վրա, դրանք լուսանկարում են ավելցուկները եւ կշռում մթերքը, որը վերամշակվում է։ Այնուհետեւ համակարգը հաշվետվեւթյուն է ներկայացնում սննդամթերքի տեսակների, քաշի, ծախսերի եւ աղբյուրների մասին։ Այս տեղեկատվությունը օգտագործվում է սննդամթերքի ապագա պատվերի վերլուծության եւ կազմակերպման համար, որպեսզի թափոնները նվազեցվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ