News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաքվում հայերի ջարդերը հայերի նկատմամբ Անկարայի եւ Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն էին: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ պատմության դասերից պետք է եզրակացություն անել:

«19-րդ դարից սկսած Թուրքիայի նպատակն է պանթյուրքիզմի գաղափարի իրականացումը: Այդ ճանապարհին նրանց գլխավոր խոչընդոտը Հայաստանն է, եւ, հետեւաբար, թուրքերը չեն դադարեցնի իրենց ագրեսիվ քաղաքականությունը հայ ժողովրդի եւ մեր պետականության դեմ, եւ մենք պետք է մեր գործընկերներին հայտնեն Թուրքիայի այդ նպատակն ու նրանց կոչ անենք միավորվել պանթյուրքիզմի գաղափարի դեմ: Մենք պետք է 1915-ի Ցեղասպանության հետ կապված հարցը բարձրացնենք, քանի որ մեր ողբերգական անցյալի մասին հիշողությունը կօգնի ապագայում հաջողության հասնել»,- նշեց Թորոսյանը:

Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանի տվյալ քաղաքականության արդյունքում Նախիջեւանից արտաքսվեց հայկական բնակչությունը: Պատգամավորը նշեց, որ ցեղասպանության եւ էթնիկ զտումների արդյունքում հայերը գրեթե ամբողջությամբ լքեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքները, որտեղ նրանք ապրում էին: «Դա նշանակում է, որ մենք պարտվել ենք, սակայն Ղարաբաղի ազատագրական պայքարի արդյունքում մենք սկսեցին հաղթանակներ տանել: Մենք իրավունք ունենք վերադարձնել մեր պատմական տարածքները: Երբ մենք միասնական ենք, մենք կարողանում ենք իրականացնել մեր երազանքները»,- նշեց Թորոսյանը: Նշենք, որ ուղիղ 30 տարի առաջ Բաքվում իրականացվեցին հայերի ջարդերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ