Ճապոնիայի ներքին գործերի եւ կոմունիկացիաների նախարարությունը մտադիր է մինչեւ հունվարի վերջը Տոկիոյի համալսարանի մասնագետների գլխավորությամբ ձեւավորել հետազոտական խումբ, որը կզբաղվի «հետ5G»տեխնոլոգիայի անցման ռազմավարության մշակմամբ, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Gizmochina-ին։
6G բջջային կապը, որը տասն անգամ ավելի արագ կլինի, քան հինգերորդ սերնդինը, Ճապոնիայում կհայտնվի մինչեւ 2030 թվականը։ Այդ ուղղությունը հանձնարարել են վերահսկել անմիջապես նախարար Տակաո Սանաեին։
Բարձր արագությամբ 6G կոմունիկացիայի հայտնվելը ապագայի հասարակությանը կապահովի նիստերի դահլիճների եւ դպրոցական դասարանների համար հոլոգրաֆիկ տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ իրական ժամանակի ռեժիմում մարդու ուղեղի հետ համեմատելի հաշվողական տվյալներով։
Ճապոնիան պատրաստվում է 6G-ի հետազոտման եւ մշակման մեջ 2 միլիարդ դոլար ներդնել։ Նոր կապը կապահովի օդի միջոցով տվյալների փոխանցման այսօր անհավանական թվացող 100 Գբիթ/վ արագություն։