News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 21-ին, քննվեց փաստաբան Հովհաննես Չամսարյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը, որի որոշումը կհրապարակվի վաղը։

Նշենք, որ Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է Չամսարյանի գրասենյակում խուզարկություն կատարելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշմանը։

NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Զամսարյանն ասաց, որ այս դատական նիստին լսել են քննիչի դիրքորոշումը, որն, ըստ էության, չի ներկայացրել որեւէ հիմնավոր ապացույց. «Մենք լրացուցիչ ներկայացրինք մեր դիրքորոշումը։ Ասացինք, որ խուզարկությունը չի իրականացվել եւ մեր բողոքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ կասկածի տակ է դրվում փաստաբանական գաղտնիքի երաշխիքներն այս գործողություններով եւ դատական ակտով։ Ներկայացրինք, որ խուզարկություն իրականացնելիս քննիչը չի իրականացրել որեւէ եղանակ, թե ինչ եղանակով պետք է իրականացվի խուզարկությունը փաստաթղթերի ստուգումը»։

Ըստ Արամազդ Կիվիրյանի՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այդ որոշումը իրավական տեսանկյունից ոչ իրավաչափ է, որոշման բովանդակային եզրափակիչ հատվածն էլ շատ անորոշ եւ չի հաղթահարում իրավական որոշակիության շեմը.

«Ներկայացրինք նաեւ փորձագետի կողմից տրված եզրակացությունը։ Այս գործով քննիչների կողմից ներկայացվել է մեկ փորձագիտական եզրակացություն, որտեղ նշում էին կատարվում, որ առկա է որոշակի պայմանագիր, որը տվյալ դեպքում կեղծված է, ի դեպ, այն ներկայացվել է պատճենի տեսքով եւ փորձագետներն իրենց դիտարկումները կատարել են բացառապես այդ պայմանագրից, որը չի հանդիսացել բնօրինակ։ Մեր կողմից ներկայացվեց մեկ այլ հիմնարկի կողմից տրված եզրակացություն, որտեղ նշված է հնարավոր չէ նմանատիպ եզրակացության հանգել։ Նախ խուզարկության իրավական հիմքերը չեն եղել, բացի այդ, ներկայացնելով այդ եզրակացությունն, ինքնին բացառեց կեղծիքի առկայության փաստը»։

Արամազդ Կիվիրյանի կարծիքով՝ Վերաքննիչը պետք է բավարարի իրենց կողմից ներկայացրած բողոքը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանը նոյեմբերի 25-ին, ցանկացել է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում այդ ժամանակ գտնվում էին նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, Երվանդ Վարոսյանը եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Երկար քննարկումներից հետո կայացվել էր որոշում՝ համակարգիչների ուսումնասիրությունն իրականացնել գրասենյակում, սակայն պաշտպանները կտրականապես դեմ են եղել։

Տպել
Ամենաշատ