News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ավստրալիայում խառնարանն առաջացել է ավելի քան 2,2 մլրդ տարի առաջ երկնաքարի ընկնելու հետեւանքով եւ աշխարհում երկնաքարի ընկնելու հնագույն վայրն է, հայտնում է AFP-ը։

Նոր հետազոտության մեջ առաջին անգամ նշվում է, որ Յարաբուբա խառնարանը 2,229 մլրդ տարեկան է, եւ դա նշանակում է, որ այն 200 մլն տարով մեծ է Երկրի վրա հայտնի ցանկացած նման վայրից։

Այս բացահայտումը վկայում է այն մասին, որ հզոր ազդեցությունը կարող էր էականորեն փոխել երկրագնդի կլիման՝ օգնելով ավարտել գլոբալ «խորը ցրտահարության» ժամանակաշրջանը։

Գիտնականները վաղուց էին կասկածում, որ Յարաբուբան մի քանի միլիոն տարեկան է։ Սակայն հինավուրց խառնարանները թվագրելն անքան էլ հեշտ չէ՝ տեղանքը, որպես օրենք, վատ է պահպանվում, քանի որ էրոզիաները եւ երկրաշարժերը «աստիճանաբար մաքրում են երկրաբանական անցյալը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ