News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի է ունեցել Bolt ընկերության տրանսպորտային առցանց ծառայության գործարկման մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Ընկերությունը ներառված է եվրոպական առավել առաջադեմ տրանսպորտային հարթակների թվում։

Այսօրվա դրությամբ Bolt-ն արդեն գործում է աշխարհի 35 երկրներում եւ ունի ավելի քան 30 մլն օգտատեր եւ 1 մլն վարորդ։ Ինչպես հայտնեց Հայաստանում Bolt-ի օպերատիվ տնօրեն Շահեն Աբրահամյանը, ուղեվարձի նվազագույն չափը Bolt-ի հաճախորդների համար 300 դրամ կարժենա, սակայն գործարկման ընթացքում հավելվածի բոլոր օգտատերերի համար կգործի 50 տոկոս զեղչ։ «Մենք ձգտում ենք առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել ե՛ւ մեր վարորդների, ե՛ւ մեր հաճախորդների համար։ Այժմյան սակագներով՝ մենք վարորդներից ընդամենը 10 տոկոս միջնորդավճար ենք պահում»,- հայտարարեց Աբրահամյանը։ Անցյալ տարվա սեպտեմբերից Bolt ընկերությունը սկսել է նոր գլոբալ «Կանաչ ռազմավարություն» նախաձեռնության իրականացումը։

Աբրահամյանի խոսքերով՝ նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որ չեզոքացվի շրջակա միջավայրին ավտոմեքենաների հասցրած վնասը։ «Մենք գնահատում ենք բնապահպանական վնասը եւ միջոցներ ենք ուղղում բնապահպանական նախագծերի ֆինանսավորմանը։ Մենք բաց ենք այն բոլոր հայկական ընկերությունների հետ համագործակցության համար, որոնք բնապահպանական նախագծեր ունեն։ Եթե այդպիսիները գտնվեն, նրանք կարող են ֆինանսավորման համար դիմել մեզ»,- հայտարարեց նա։

Նրա խոսքերով՝ ընկերությունը նաեւ աշխատում է էլեկտրամոբիլների, սկզբնական փուլում՝ հիբրիդների գրավման ուղղությամբ։ «Մենք կարծում ենք, որ ապագան էլեկտրամոբիլներինն է։ Այժմ մենք լրացնում ենք մեր ավտոպարկը, եւ հենց որ էլեկտրամոբիլները բավական կլինեն պահանջարկի բավարարման համար, մենք կբացենք առանձին electric ծառայությունը, որն արդեն գործում է շատ եվրոպական երկրներում»,- հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ