News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են։ Հայաստանը չափազանց նրբանկատորեն է վերբերում այս երկու երկրների հարաբերություններին։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի «Իրանի Իսլամական Հանրապետությոն շուրջ իրավիճակը եւ վերջին տարածաշրջանային իրադարձությունները» թեմայով նիստում հունվարի 21-ին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ երբ հունվարի 3-ին լարվածություն ծագեց, Հայաստանի ԱԳՆ-ը շուրջօրյա էր աշխատում։

«Դա վերաբերում է ինչպես նախարարությանը, այնպես էլ դեսպանություններին։ Մեր մտավախությունները հասկանալի են, քանի որ ցանկացած ալեկոծություն կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի համար։ Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք՝ ինչ է նշանակում մեզ համար Իրանը՝ որպես հարեւան։ Փաստացի մենք երկու պատուհան ունենք դեպի արտաքին աշխարհ՝ Վրաստանն ու Իրանը։ Այս տեսակետից մենք միշտ ուշադիր ենք վերաբերում Իրանում իրադարձություններին։ Պատահական չէ, որ Հայաստանը շատ շահագրգռված էր միջուկային խնդրով համաձայնագրի կնքման հարցում, եւ մենք առաջինն էինք, ով ողջունեց այդ համաձայանագիրը։ Սակայն, ցավոք, վերջին իրադարձությունները այն հարցականի տակ դրեցին։ Մի կողմից, Միացյալ Նահանգները մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, եւ նա կարեւոր դեր է խաղում կայունության աջակցման մեջ»,- հայտարարեց Քոչարյանը։

Նա նաեւ ասաց, որ Իրանը եւ ԱՄՆ-ը շատ կարեւոր դեր խաղացին Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարում։ Քոչարյանը նշեց որ հայտնի իրադարձություններից հետո իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ ակնարկեց ԻԳԻԼ-ի դեմ պայքարում Իրանի ներդրման մասին։ «Այս տեսակետից, բնականաբար, մենք չափազանց նրբանկատորեն ենք վերաբերում այդ հարցերին, եւ ես պետք է ասեմ, որ Իրանը գնահատում է Հայաստանի նման շահագրգիռ մոտեցումը։ Մեզ հաճախ շատ հստակ ասում են, որ իրենք 14 հարեւան երկիր ունեն, որոնցից բոլորը, բացի Հայաստանից, մահմեդական են, սակայն, այնուամենայնիվ, ամենաքիչ խնդիրները բոլոր այդ երկրների մեջ Իրանը Հայաստանի հետ ունի»,- ընդգծեց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ