News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել։ Վարդինե Օհանյանը, որը առաջադրվել է ՀՅԴ Դաշնակցության կողմից, նշանակվել է երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար։ Ինչպես նշում է Arevelk-ը, Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նախարարի պաշտոնում հայուհի նշանակվում։

Մինչեւ այս նշանակումը Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը, որում ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ, որոնք ներկայացնում են երկրի քրիստոնեական եւ մահմեդական համայնքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ