News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը կարծում է, որ շվեդ էկոակտիվիստ Գրետա Տունբերգն «անչափ զայրացած» է:

ԱՄՆ նախագահը Wall Street Journal ամերիկյան պարբերականին հարցազրույց է տվել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողվի շրջանակում, որտեղ Տունբերգը խոսնակ է եղել: Միջոցառումն անցկացվում է հունվարի 21-24-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ես իրականում նրա մասին ոչինչ չգիտեմ»,- պարբերականին ասել է Թրամփը՝ նշելով, որ նա «անչափ զայրացած» է:

2018 թվականին Տունբերգը դպրոց դասի գնալու փոխարեն, սկսել է գալ շվեդական խորհրդարանի մոտ՝ իշխանություններից պահանջելով ուժեղացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցառումները: Նրա նախաձեռնությունը վերածվել է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture:

Թրամփն ավելի վաղ արձագանքել էր ՄԱԿ ամբիոնից Տունբերգի ելույթին: Նա այդ ժամանակ նրան անվանել էր «շատ երջանիկ աղջիկ, որն ակնկալում է լուսավոր եւ հիասքանչ ապագա»: Ի պատասխան դրան՝ Տունբերգը այս արտահայտությունը ժամանակավորապես  դարձրել էր Twitter-յան իր էջի նկարագրությունը:

Time ամսագրի վարկածով ակտիվիստը դեկտեմբերին դարձել էր «Տարվա մարդ-2019»: Time-ի գլխավոր խմբագիրն այս ընտրությունը մեկնաբանելիս նշել էր, որ աղջիկը դարձել է ամենաերիտասարդ անհատը, որը 92 տարվա պատմության մեջ ստացել է այս կոչումը: Թրամփը քննադատել էր Տունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ էկոակտիվիստի հաղթանակն անվանելով «անհեթեթ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել