News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:00-ին,  «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովյանի առաջնային պատի թափանցող եւ ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակչուհի՝  ծնված 1998թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 22-ամյա Վանաձոր քաղաքի բնակչուհին տուժող է ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին  տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ամուսինն է՝ ծնված 1997թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը, 2020թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, տեղեկանալով կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, սակայն մերժում ստանալով՝ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ի գործադիր տնօրենին հետապնդած տղամարդուն արգելվել է 180 մ-ից ավել մոտենալ նրան
Շարման սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 2-ին երկու անգամ զանգահարել է Քուքին եւ երկու դեպքերում էլ սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրությունները թողել...
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները
Մաշտոցի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2020թ. փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Բագրատունյաց...
Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում…
Արթիկի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. գտել են պատնեշի քարերի արանքից
Ըստ 28-ամյա բնակչի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է անցյալ տարի աշնանը իրենց տան հետնամասի ձորակից, պահել իր օգտագործման համար...
Գոնե ծանոթ մարդ լիներ, կասեինք՝ եկել զրպարտել է, Թավադյան չզրպարտեցի՞ն. Արաբկիրի նախկին թաղապետը դուրս եկավ ՔԿ-ից
Չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնց հետ ես առնչություն չունեմ…
Ռազմիկ Աբրահամյանի եւ Արսեն Դավթյանի գործով նիստին հարցաքննվեց վկան
Ես գործընկերոջս հետ Արսեն Դավթյանի առանձնասենյակում աշխատանքներ էինք անում. ուռուցքաբանական ծառայության վերաբերյալ հաշվարկներ էինք անում…