News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

85 տարեկանում մահացել է Թենգիզ Սիգուան։ Նա Վրաստանի կառավարության աշխատանքը գլխավորել է 1990-ական թվականներին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Սիգուայի մահվան փաստը Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ հաստատել են նրա ընտանիքի անդամները։

Վրաստանում Սիգուայի կառավարման տարիները ծանրագույն տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի, Թբիլիսիում քաղաքացիական դիմակայության, Աբխազիայում եւ Ցխինվալի շրջանում ժամանակներն էին։

Սիգուան Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարությունում եղել է Նախարարների խորհրդի նախագահը 1990 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 1991 թվականի օգոստոսի 18-ը։ Գամսախուրդիայի տապալումից հետո, որին Սիգուան անմիջական մասնակցություն է ունեցել, նա նշանակվել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատր։ Նոր խորհրդարանը նրան հաստատել է այդ պաշտոնում 1992 թվականի նոյեմբերի 8-ին։ Հրաժարական է տվել 1993-ի օգոստոսի 6-ին այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժեց նրա կառավարության ներկայացրած բյուջեն։

1991 թվականի դեկտեմբերին Գամսախուրդիան պահանջեց զինաթափել Թենգիզ Կիտովանիի գլխավորած Ազգային գվարդիան։ Նա հրաժարվեց կատարել այդ պահանջները եւ «Մխեդրիոնի» ռազմականացված կազմակերպության աջակցությամբ պաշարեց նախագահական նստավայրը։ Ընդդիմադիր ուժերի գործողությունների հետեւանքով Զվիադ Գամսախուրդիան ստիպված էր հեռանալ երկրից 1992 թվականի հունվարի 6-ին։ Դրանից մի քանի օր առաջ կազմավորվել էր Ռազմական խորհուրդը, որի մեջ մտել էին Թենգիզ Սիգուան եւ Թենգիզ Կիտովանին։ Նախագահին տապալելով՝ նրանք համաներում հայտարարեցին։ Ազատություն ստացած հանցագործները համալրեցին Կիտովանիի Ազգային գվարդիայի եւ Ջաբա Իոսելիանիի «Մխեդրիոնիի» մարտիկների շարքերը։

1995 թվականի հունվարի 13-ին Կիտովանին Թենգիզ Սիգուայի աջակցությամբ, հավաքելով մոտ 700 զինված կողմնակիցների, ուղղվեց դեպի Աբխազիա։ Կիտովանին կանգնեցվեց վրացական ոստիկանության կողմից, ձերբակալվեց եւ դատապարտվեց ութ տարվա ազատազրկման անօրինական զինված կազմավորումներ ստեղծելու համար։ 1999-ին Կիտովանին ներման արժանացավ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմից՝ բուժական նկատառումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ